Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վարդան Օսկանյան. Ես ինձ երկու հարցում անթերի եմ համարում

Վարդան Օսկանյան. Ես ինձ երկու հարցում անթերի եմ համարում
26.02.2017 | 17:34

«Ապրիլի 2-ին վճռվելու է մեր երկրի ապագան՝ հաջորդ տասնամյակների համար»,- ՕՐՕ դաշինքի համաժողովում իր ելույթն այսպես սկսեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և ընդգծեց, որ իշխանափոխության հրամայականն այսօր Հայաստանում օդում է։


«Կարծում եմ՝ բոլոր հայտ ներկայացրած կուսակցություններից ճիշտ ընտրություն կատարելու համար մեր հասարակությունը պետք է առաջնորդվի երեք չափանիշներով։ Առաջին՝ այդ դաշինքների, կուսակցությունների ղեկավարների նվիրումով, անկեղծությամբ, ազնվությամբ, երկրորդ՝ հարցեր, խնդիրներ լուծելու նրանց կարողությամբ, երրորդ՝ նրանց ծրագրերի այժմեականությամբ, տեսլականի ամբողջությամբ»,- նշեց Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ իրենց դաշինքն ամբողջությամբ բավարարում է այս երեք չափանիշներին:


«Երկրաշարժից, անկախությունից հետո ես և Րաֆֆի Հովհաննիսյանը մեր հանգիստ կյանքը լքելով Միացյալ Նահանգներում, եկանք մասնակից դառնալու մեր պետականության շինարարությանը։ Սեյրան Օհանյանն իր գիտակցական կյանքի ողջ մասը նվիրել է Արցախի ազատությանն ու հայրենիքի պաշտապանությանը։ Սա է մեր նվիրումը։ Ես երկու տասնամյակ եղել եմ իշխանության մեջ, որպես անհատ, իհարկե, ես իմ թերություններն ունեմ, բայց երկու հարցում ես ինձ անթերի եմ համարում՝ նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում։ Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, ինձ առաջարկվել են բարձրագույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից… Իմ երկու գործընկերները՝ Օհանյանը և Հովհաննիսյանը տարբեր ժամանակներում և տարբեր ձևերով արել են նույնը։ Մենք երեքով ժողովրդավարներ ենք մեր էությամբ և ազատության արժեքների կրողներն ենք»,- ընդգծեց Վ. Օսկանյանը։

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ